Բայդենը նախազգուշացնող ուղերձով դիմել է Իրանի ղեկավարին

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Թեհրանին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա հարձակումներից՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված հազվագյուտ անձնական ուղերձում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նրան ուղիղ ուղերձ է ուղղվել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։

Նա չի նշել, թե կոնկրետ ինչպես է փոխանցվել ուղերձը և ինչ այլ մանրամասներ է այն պարունակել։

Հասկանալի չէ՝ արդյո՞ք Բայդենի նախազգուշացումը վերաբերում է միայն տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա հարձակումներին, թե՞ Իսրայելին Իրանի հնարավոր ուղղակի հարվածներին ևս:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը քողարկված սպառնալիքներ էր հնչեցրել Իսրայելի և ԱՄՆ-ի հասցեին։

«Ես անկեղծորեն կասեմ ամերիկյան պետական գործիչներին, ովքեր այժմ ղեկավարում են Պաղեստինի ցեղասպանությունը․ մենք չենք ողջունում պատերազմի ընդլայնումը տարածաշրջանում։ Բայց եթե Գազայում ցեղասպանությունը շարունակվի, ապա այս բոցը նրանց ևս չի խնայի»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: