Դեսպան Մակունցը սենատր Մարքիին է ներկայացրել ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը
Քաղաքականություն
26.10.2023 | 23:01
Հոկտեմբերի 25-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր էդ Մարքիի հետ (Մասաչուսեթս, դեմոկրատ)։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Դեսպանը սենատորին է ներկայացրել 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտման հետևանքները և Հայաստանի կառավարության կողմից այդ անձանց օժանդակության ծրագրերը:
Մտքեր փոխանակվեցին Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։