Նոյեմբերի 1-ից Երևանի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը կթույլատրվի բնակելի շենքերից 10-100 մ հեռավորությամբ

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

Նոյեմբերի 1-ից երաժիշտները, նկարիչներն ու մշակութային գործունեություն ծավալող մյուս անհատներն ու խմբերը Երևանի հանրային բացօթյա վայրերում պետք է գործեն ավագանու սահմանած նոր պահանջներով:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առավոտյան ժամը 10:00-ից մինչ 21:00-ն բնակելի և հասարակական շենքերից պետք է պահպանել հեռավորություն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23:00-ը՝ 100 մ:

«Սեպտեմբերի 12-ին Երևանի ավագանու 849 որոշմամբ հաստատվեց նախագիծ, որը կանոնակարգում է հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու կարգը: Մենք փորձում ենք ներդաշնակ միջավայր ապահովել ինչպես մշակութային գործունեություն իրականացնողների, այնպես էլ քաղաքի բնակիչների և հյուրերի համար»,- նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սահակյանը:

«Քաղաքապետարանի նպատակը առաջին հերթին բնակելի և հասարակական վայրերում քաղաքացիների անդորրն ու հանգիստն ապահովելն է: Բազմաթիվ են բողոքները, որ խանգարում են նախ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը, ապա՝ օբյեկտների գործունեությունը: Լինում են դեպքեր, երբ նրանց գործունեությունից հետո աղտատվում է տարածքը: Խնդրահարույց հասցեներն են Հյուսիսային պողոտան, Աբովյան փողոցը»,- ասել է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

Նոր կանոնակարգով բացօթյա մշակութային գործունեությունը չպետք է խոչընդոտի հետիոտնի տեղաշարժը, փոխադրամիջոցների երթևեկությունն ու հարակից օբյեկտների գործունեությունը: Ձայնի ուժգնությունն էլ չպետք է գերազանցի 60 դեցիբելը:

«Մենք ի սկզբանե որոշել ենք գրաքննություն չանել, Սահմանադրությամբ դա արգելված է: Բայց սահմանադրական կարգը տապալելու, քրեական ենթամշակույթին վերաբերող տերմինաբանություն ու հայհոյանքներ չեն կարող հնչել»,- ընդգծել է Գևորգ Սահակյանը:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից կսահմանվի ամենօրյա հսկողություն: Մինչ այդ բոլորը նախազգուշացվում են: Նոյեմբերի 1-ից պահանջները խախտողներին ստիպված կլինեն տուգանել:

«Առաջին խախտման դեպքում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը նախատեսում է նախազգուշացում կամ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ կրկնելու դեպքում տուգանքն էլ մեծանում է՝ հասնելով 500-800 հազար ՀՀ դրամի»,- նշել է Արամ Գյուլզադյանը:

Երևանի փողոցներում մշակութային ժամանցային նախաձեռնությունները կարգելվեն միայն սգո և հիշատակի օրերին: Նոր պահանջներն ու սահմանափակումներն արգելում են դյուրավառ ու պայթյունավտանգ նյութերի գործածումը: Չափորոշիչների մանրամասներին հնարավոր է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքում: