Իսրայելը պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի թունելները պարալիզացնող գազով հեղեղել․ MEE

Լուրեր

07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բոլորը

Պաղեստինյան դիմադրության խմբերը կանխատեսում են, որ Իսրայելը hեղեղելու է ՀԱՄԱՍ-ի թունելները պարալիզացնող գազով և քիմիական զենքով՝ ամերիկյան Delta ուժերի հրամանատարների հսկողության ներքո Գազայի հատվածի վրա անսպասելի հարձակման շրջանակում։ Այս մասին Middle East Eye-ին ասել է խմբավորումներին ծանոթ արաբական բարձրաստիճան աղբյուրը:

Նա ասել է, որ ըստ ԱՄՆ-ից արտահոսած տեղեկության՝ Իսրայելը և ԱՄՆ-ը հույս ունեն հասնել անակնկալ գործողության՝ ներթափանցելով ՀԱՄԱՍ-ի թունելներ՝ փրկելու շուրջ 220 պատանդներին և սպանելու ՀԱՄԱՍ-ի ալ-Քասամ բրիգադներին պատկանող հազարավոր զինվորների։

Լրատվամիջոցը նշում է, որ չի կարող ինքնուրույն ստուգել արտահոսքի հավաստիությունը։

«Ծրագիրը հիմնված է անսպասելիության տարրի վրա ճակատամարտում վճռականորեն հաղթելու համար՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված գազերը, հատկապես՝ նյարդային պարալիզացնող գազը և քիմիական զենքը: Մեծ քանակությամբ գազ կտեղափոխվի թունելներ»,- ասել է աղբյուրը։

Middle East Eye-ը մեկնաբանություն ստանալու համար դիմել է Սպիտակ տանը և ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը, սակայն դեռևս պատասխան չի ստացել։

Արտահոսած տեղեկատվության մեջ ասվում է, որ Իսրայելի ցամաքային ներխուժման հետաձգումն ապատեղեկատվություն է, որի նպատակն է անակնկալի բերել բազմակողմ հարձակման ժամանակ, որը ներառում է իսրայելական կոմանդոսների իջեցում Գազայի հյուսիսում և ափի երկայնքով: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման օպերատիվ մանրամասներն արդեն համաձայնեցված են։

Էմմա Չոբանյան