Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ է կալանավորվել՝ Հեյդար Ալիևի արձանը նկարահանելու համար

Լուրեր

07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Օգոստոսից անհետացած Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլբեյ Քերիմլին, պարզվել է, կալանավորված է թմրանյութեր պահելու մեղադրանքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այն, որ ակտիվիստը կալանավորված է, մտերիմներին հայտնի է դարձել միայն հոկտեմբերի 24-ին։

«Նրանից գրեթե երկու ամիս լուր չկար։ Նրա կոնտակտային համարներով զանգահարել են կուսակցական ընկերները, որոնց չեն պատասխանել։ Ոստիկանությունից էլ տեղեկություն չեն կարողացել ստանալ։ Երեկ անհայտ անձը զանգահարել և հայտնել է, որ Էլբեյ Քերիմլին պահվում է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում»,- լրատվամիջոցներին պատմել է կուսակցության անդամներից մեկը։

Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քերիմլին Բաքվում տեսանկարահանել է Իլհամ Ալիևի հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը։

Հավելենք, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները ավելի մեծ ջանասիրությամբ են շարունակում ընդդիմադիրների հետապնդումները։ Մասնավորապես, «Ժողովրդական ճակատ» կուսակցության մեկ այլ անդամ՝ Մեհման Գաբիբովը մի քանի օր առաջ ծեծի էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից։

Ակտիվիստի խոսքով՝ իրեն մահակով ծեծել են՝ միաժամանակ դաժան վիրավորանքներ տեղալով։

«Ինձ ասացին՝ ոտքի տակ մի ընկեք, ուզում եք գալ իշխանությա՞ն, մենք թույլ չենք տա, որ դա անեք»,- պատմել է Գաբիբովը։

Օրերս էլ ակտիվիստ Մոհադդին Օրուջևը 30 օրով կալանավորվել է՝ սոցցանցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քննադատող գրառման համար։

մմա Չոբանյան