Ադրբեջանում Ալիևի դեմ սոցցանցում գրառման համար ակտիվիստը կալանավորել և ոստիկանությունում ծեծի է ենթարկվել

Լուրեր

27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևին քննադատող գրառման համար հերթական ադրբեջանցի ակտիվստն է կալանավորվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ակտիվիստ Մոհադդին Օրուջևը կալանավորվել է 30 օրով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են նրա հարազատները։

Օրուջևը հոկտեմբերի 18-ի երեկոյան բերման է ենթարկվել ոստիկանության Սուրախանիի 32-րդ վարչության ծառայողների կողմից։ Ձերբակալության պատճառը եղել է քննադատական ​​մեկնաբանությունը, որն ակտիվիստը գրել է սոցիալական ցանցերում Ադրբեջանի նախագահի հասցեին։

Հաջորդ օրը Սուրախանի շրջանային դատարանը նրան դատապարտել է 30-օրյա վարչական կալանքի՝ մեղավոր ճանաչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 510 (մանր խուլիգանություն) և 535.1 (ոստիկանության օրինական պահանջները չկատարելը) հոդվածներով։ Բացի այդ, դատարանը նրան տուգանել է 200 մանաթով։

Հարազատները նաև պատմել են, որ Օրուջևին ոստիկանության բաժնում ծեծի են ենթարկել ու դաժան վերաբերմունքի արժանացրել։

Հավելենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները մոտ 20 հասարակական և քաղաքական ակտիվիստների են կալանավորել։

Էմմա Չոբանյան