Թուրքիայի բաժնետոմսերն աշխարհում ամենաշատ անկումն են ապրել Իսրայելի շուրջ իրավիճակի պատճառով․ նպաստել են ՀԱՄԱՍ-ին աջակցող Էրդողանի կոչերը

Լուրեր

24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական բաժնետոմսերն ամենաշատ անկումն են ապրել ամբողջ աշխարհում, քանի որ ներդրողները նյարդայնացել են Իսրայելի հետ երկրի հարաբերությունների հնարավոր հետագա վատթարացման և հինգշաբթի օրվա տոկոսադրույքի որոշման առնչությամբ, գրում է Bloomberg-ը։

Borsa Istanbul 100 Index-ն ընկել է 7,1%-ով, ինչն ամենամեծ անկումն է փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո, որը նաև գտնվում էր ամենավատ ամսական անկման ճանապարհին վերջին ավելի քան երեք տարվա ընթացքում: Նվազմանն ամենաշատը նպաստել է առաջատար ավիափոխադրող Turkish Airlines-ը՝ 6,2% անկումով:

Այս ամենին նպաստել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախօրեի հայտարարությունները, որով նա քննադատել է Իսրայելին, իսկ ՀԱՄԱՍ-ին անվանել «ազատագրողներ, որոնք պայքարում են իրենց հողի համար»։

«Աշխարհաքաղաքական մտահոգությունները, կարծես, նյարդայնացրել են ներդրողներին, և ճնշումն ուժեղացել է մի շարք բրոքերների կողմից, որոնք աշխատում են օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների հետ»,- լրատվամիջոցին ասել  է Ստամբուլի Global Securities-ի ավագ թրեյդեր Ջան Օքսունը:

Էմմա Չոբանյան