Հյուսիսային Կորեայից զինամթերքն արդեն հասել է Ռուսաստան․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հետախուզությունն իր ամենօրյա ամփոփագրւմ նշում է, որ չնայած ռուսական կողմը հերքում է Հյուսիսային Կորեայից զինամթերքի մատակարարումների մասին վերջին հաղորդագրությունները՝ դրանք «գրեթե անկասկած» արդեն հասել են արևմտյան Ռուսաստանի պահեստներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ եթե Փհենյանը կարողանա պահպանել մատակարարման այս մակարդակն ու արագությունը (ավելի քան 1000 կոնտեյներ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում), ապա կդառնա Ռուսաստանի հիմնական օտարերկրյա զենք մատակարարողներից մեկը՝ Իրանի և Բելառուսի հետ միասին:

Ըստ բրիտանական հետախուզության՝ դեռևս պարզ չէ, թե Ռուսաստանն ինչ է համաձայնել դրա դիմաց առաջարկել Հյուսիսային Կորեային, նշվում է զեկույցում։ Հետախուզության պաշտոնյաները քիչ հավանական են համարում, որ ամբողջ փաթեթն արդեն համաձայնեցված է, բայց հավանական է, որ հենց դա է քննարկվել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հյուսիսային Կորեա կատարած վերջին այցերի ժամանակ:

Զեկույցի համաձայն՝ փաթեթը, հավանաբար, ներառում է ֆինանսական օգնություն, այլ տնտեսական աջակցություն, ռազմական տեխնոլոգիաների տրամադրում և համագործակցություն այլ ոլորտներում, ինչպիսին է տիեզերական հետազոտությունների բնագավառը։

Էմմա Չոբանյան