Պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի. Փաշինյան

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան The Wall Street Journal-ին։

«Երբ խոսում եք ձեր հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին, ի՞նչ նկատի ունեք դա ասելով, ի՞նչ կարող են անել այլ պետությունները: Այլ գործընկերների ռազմական ներկայությո՞ւն եք ակնկալում, ամերիկյան կամ ֆրանսիական ռազմաբազա՞, թե՞ գուցե Հնդկաստանի։ Գործնականում, ինչպե՞ս եք դա տեսնում»,- հարցրել է պարբերականի լրագրողը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Ես ուզում եմ ասել, որ մենք ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով՝ հասկանում ենք միայն բանակ, միայն զենք, որովհետև, ցավոք, շատ դեպքերում ենք մենք տեսնում, որ կան երկրներ, որոնք զենքի խնդիր չունեն, բայց անվտանգության խնդիր ունեն: Եվ կան երկրներ, որ զենքի խնդիր ունեն, բայց անվտանգության խնդիր չունեն: Իհարկե, դա կապված է բազմաթիվ հանգամանքներից, միջավայրից և այլն: Հիմա, անվտանգության ոլորտի մեր պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի: Եվ մենք էլ միջավայրի համար պետք է լինենք կանխատեսելի: Այսինքն՝ սպառնալիքները, ընդհանրապես, փոխադարձ են լինում, և երբեմն շատ դժվար է լինում գտնել մեկնարկի կետը, որովհետև դա միշտ հավի ու ձվի պատմությունն է: Ու երբեմն իմաստ էլ չի ունենում գտնել մեկնարկի կետը, որովհետև դրանից որևէ բան չի փոխվում: Եվ երբ մենք ասում ենք մեր անվտանգային հարաբերությունների կարգավորում՝ անվտանգային հարաբերությունների կարգավորում չենք հասկանում, որ պետք է գնանք ուրիշ տեղերից զենք բերենք և կրակենք մեր հարևան պետությունների վրա: Այդ նույն անվտանգային ոլորտում մենք պետք է հարաբերություններ ձևավորենք նաև մեր հարևանների հետ, որպեսզի անվտանգային ճիշտ հարաբերություններ կառուցենք: Տեսեք, այն, ինչ ես նոր խոսում էի՝ սահմանների դելիմիտացիա, տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչում և այլն, կոմունիկացիաների բացման կանոններ, դրանք բոլորը անվտանգային քաղաքականության շատ կարևոր մասեր են: Եվ, մանավանդ, հիմա կարծում եմ՝ այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ այդ մոտեցումն առնվազն հնացած է, որ կարելի է ունենալ շատ զենք, կարելի է ունենալ շատ ուժեղ բանակ և արտադրել զենք, ներմուծել և կրակել: Երկարաժամկետում դա երբեք լավ արդյունքների չի բերի և կարճաժամկետում միշտ չէ, որ լավ արդյունքների է բերում: Եվ հենց դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև արտաքին քաղաքականության համատեքստում անվանում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն: Դրա մեջ նաև նկատի է առնվում մեր հարևանությունը, մեր միջավայրը, մեր տարածաշրջանը: Գիտեք, այն մոտեցումը, որ ինչ-որ տեղ մենք պետք է դաշնակիցներ գտնենք, զենք բերենք, որ կրակենք մեր հարևանների վրա, դա մեր մոտեցումը չէ: Իհարկե, մենք մտավախություններ ունենք, որ մեր հարևանները կկրակեն մեզ վրա: Նաև այդ մտավախություններն է պետք կառավարել: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ցանկացած ժամանակակից երկիր պետք է և իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, իրավունք ունի զարգացնել զինված ուժերը, իրավունք ունի իր անվտանգային կարիքները բավարարել նաև այս կոմպոնենտով: Բայց իմ արձագանքի, պատասխանի իմաստն այն է, որ մեր պատկերացումն այն չէ, որ միայն բանակով է պետք անվտանգություն ապահովել, նաև տարածաշրջանում խաղաղության գնալու…: Ես, իմիջիայլոց, հենց Եվրոպական խորհրդարանի իմ ելույթում ասացի, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղություն ասելով: Մենք խաղաղություն ասելով նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների սահմանները բաց են միմյանց համար նույն սկզբունքներով, նկատի ունենք, որ այդ երկրները կապված են տնտեսական կապերով, կապված են քաղաքական երկխոսությամբ և խոսակցությամբ, կապված են մշակութային կապերով: Տեսեք, այստեղ զենքի մասին խոսք չկա: Բայց սա անվտանգության ապահովման կարևոր կոմպոնենտ է: Ինչո՞ւ, որովհետև սա է հնարավորություն տալիս, որպեսզի դիմացինդ քեզ ավելի լավ հասկանա, և դու դիմացինին ավելի լավ հասկանաս: Սա է հնարավորություն տալիս, որ ձևավորվեն փոխադարձ կապվածություններ, և մյուսի անվտանգությունը, դիմացինի անվտանգությունն ինչ-որ տեղ կարևոր է դառնում նաև քեզ համար, և քո անվտանգությունը կարևոր է դառնում նաև դիմացինի համար, որովհետև հակառակ դեպքում կարող են առաջանալ տնտեսական ռիսկեր, քաղաքական ռիսկեր և այլն և այսպես շարունակ»: