Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ավարտվել են

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք 2023» համատեղ մարտավարական զորավարժությունն ավարտվել են։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքներին մասնակցել են Ադրբեջանի բանակի ցամաքային զորքերը, առանձին համազորային բանակը, ռազմաօդային ուժերը, հրթիռային և հրետանային ուժերը, ինժեներական զորքերը, հատուկ նշանակության ջոկատները, ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատներն ու Թուրքիայի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Դրանցում ներգրավված են եղել երկու երկրների տարբեր զորքերի, ընդհանուր առմամբ, 3000 անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային միջոցներ, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային սարքավորում, ինժեներական սարքավորումներ և նավակներ։ Վարժանքներն անցկացվել են Բաքվում, Նախիջևանում, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներում։

Հիշեցնենք, որ նախօրեին վարժանքների ընթացքում թուրքական F-16 կործանիչներն ու հարվածային ուղղաթիռները, օգտագործելով Bayraktar TB-2 անօդաչուները, մոդելավորել էին պայմանական հակառակորդի «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգերի ոչնչացումը։

Էմմա Չոբանյան