Առավել խիստ միջոցներ կսահմանվեն ինքնակամ շինություններ կառուցելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը
Վերջին տարիներին Կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում արդյունավետ պայքար մղելու ինքնակամ կառույցների դեմ, սակայն նշված քայլերն ամբողջությամբ չեն լուծում ինքնակամ շինությունների կանխարգելման հարցը, ու այս խումբ իրավախախտումները ՀՀ-ում դեռեւս մեծ թիվ են կազմում: Այս իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը համարժեք չեն հանրային վտանգավորությանը: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ զեկուցելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զեկուցողի խոսքով նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար: Կարգավորումների արդյունքում նախատեսվում է նաեւ փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը զեկուցողից հետաքրքրվել է՝ ի՞նչ է փոխում տուգանքի չափի բարձրացումը, չէ՞ որ դրանից հետո ինքնակամ կառույցները մեր երկրում չեն վերանալու: Հարցին ի պատասխան՝ զեկուցողը հայտնել է, որ նախագծի նպատակն է սահմանափակել ինքնակամ կառույցների աճը մեր երկրում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ զեկուցողից հարցրել է՝ վիճակագրություն կա՞, որ կառուցապատողը նախընտրել է վճարել ինքնակամ շինության համար տուգանքը եւ որ դրա չափը եղել է ոչ արդյունավետ:

Հարցին ի պատասխան՝ Արմենուհի Հարությունյանն ասել է, որ 2022 թվականին տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքացուն ավելի ձեռնտու է կառուցել ինքնակամ շինություն ու դրա դիմաց վճարել տուգանք, քան կառուցվող շինության դիմաց թույլտվություն ստանալ: Զեկուցողը նշել է, որ նախագծի նպատակն է բալանսի պահպանումն ու հավելյալ խնդիրներ չստեղծելը:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Խորհրդարանականը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկել բոլոր խնդիրները:

«Տնտեսվարողների համար պատասխանատվությունը խստացնում ենք, բայց նաեւ պետք է այն պաշտոնյաների համար խստացնենք պատասխանատվությունն ու վերահսկողությունը, որոնք տնտեսվարողներին պետք է պատշաճ ծառայություն մատուցեն»,- նշել է Բաբկեն Թունյանը: