Թող փորձեն․ քաղաքագետը՝ Մեծամորի ատոմակայանը խոցելու և պատերազմի վերսկսման մասին

Լուրեր

13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
Բոլորը

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի երեկվա ասուլիսին ուշադիր հետևել են Ադրբեջանում և շտապել արձագանքել հայ հրամանատարի՝ Մինգեչաուրի ջրամբարը խոցելու հայտարարությանը՝ սպառնալով խոցել Մեծամորի ատոմակայանը։

Factor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ ի պատասխան ադրբեջանական սպառնալիքի, ասաց․ «Թող փորձեն։ Պատերազմն այս անգամ բերելու է Ադրբեջանի կազմալուծման։ Ադրբեջանը չպետք է լինի թյուրքական երկրորդ պետություն, այն պետք է լինի բնիկ ժողովուրդների հայրենիք՝ ֆեդերացիայի տեսքով։ Իսկ ինչ վերաբերում է Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու նրանց ցանկությանը, ապա դրան նորից կպատասխանեմ շատ կարճ՝ փորձեք»։

Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է կանգնել հեղափոխության առաջ, քանի որ ապստամբելու են այդ տարածքում ապրող թալիշներն ու լեզգիները՝ ազատվելով թյուրքական եկվոր տարրից։

Խոսելով մեր երկրում նոր իշխանությունից հետո հաստատված իրադրության մասին՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ Հայաստանում կատարված հեղափոխությունից հետո ադրբեջանական իշխանությունները հստակ պետք է գիտակցեն մի շատ կարևոր հանգամանք, որը կտրուկ փոխում է խաղի կանոնները. «Այլևս ձեր դիմաց չէ Սերժ Սարգսյանն իր համախոհներով։ Սերժ Սարգսյանն իր ռեժիմով արդեն անցյալի գրկում է։ Եթե ապրիլյան պատերազմից հետո դուք ոչինչ չստացաք և մինչև հիմա ոռնում եք վերքերից, ապա պատկերացրեք՝ ինչ կարգավիճակում կհայտնվեք հիմա»:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդեգրած քաղաքականությանը՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ նախարարը վարում է շատ ճիշտ քաղաքականություն, և ասվածի ապացույցը նրա այն պատասխանն է, որ հայկական կողմը պատրաստ է կանխարգելիչ պատերազմի։

«Հստակ է մեկ բան՝ խաղաղությունը խնդրելով չի լինում։ Մինչև հիմա մենք Ադրբեջանին համարժեք պատասխան չենք տվել, դրա պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը սպասարկում էր Բաքվին և ՀՀ քրեաօլիգարխիկ ընտանիքների շահերին՝ իր ճարպակալված գեներալներով։ Այժմ իրադրություն է փոխվել, ստրատեգիա է փոխվել, և հիմա մեր համարժեք պատասխանը կնշանակի Ադրբեջանի ոչնչացում»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանն ունենալու է տարածքների կորուստներ, ինչն, ի վերջո, բերելու է Քուռ-Արաքսյան հանրապետության ստեղծման։

 

Աղավնի Սուքիասյան