Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
24.10.2023 | 17:50Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը հայտնում է, որ երեքշաբթի 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 19։32-ին Գանսու նահանգի Ջիուչուան քաղաքի շրջանի Սուբեյ կոմսությունում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։