Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Բունդեսթագի հանձնաժողովի նախագահի հայտարարությունն Ադրբեջանի Մեջլիսի դժգոհությունն է հարուցել

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը դժգոհություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի՝ Հայաստանում Հարավային Կովկասում իրավիճակի գնահատման վերաբերյալ հայտարարության առնչությամբ։

«Ցավալի է Ռոթի կողմից Երևանում արված կողմնակալ և խեղաթյուրող հայտարարությունը։ Մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես են Հայաստանի հովանավորները իրենց կեղծ մեղադրանքներով մոլորեցնում միջազգային հանրությանը։ Ցավալի է, որ Բունդեսթագում ապակառուցողական ուժերի ազդեցությունն ու ճնշումը նպաստում են նման կողմնակալ քայլերին և նման հայտարարությունների ընդունմանը»,- ասվում է Մեջլիսի հանձնաժողովի հայտարարության մեջ։

Մեջլիսն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները համարում է «քաղաքական կեղծավորություն և երկակի ստանդարտների վառ օրինակ» ու «կտրականապես մերժում է Ռոթի հայտարարությունները»։

Հավելենք, որ Ռոթը Երևանում մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ ու հրահրող քաղաքականությունը, անշուշտ, պատժամիջոցներ կկիրառվեն։

«Պատժամիջոցներն այժմ սեղանի վրա են, մշակման փուլում են։ Այն հավասարության քաղաքականությունը, որ մենք վարում էինք երիտասարդ, ժողովրդավար Հայաստանի և հարուստ, ավտոկրատ Ադրբեջանի հետ, ձախողվել է։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերաձևակերպենք մեր քաղաքականությունը և ունենանք հստակ դիրքորոշում»,- ասել է գերմանացի պատգամավորը՝ միաժամանակ հավելելով, որ ԵՄ անդամ 27 երկրների միջև այս հարցում դեռևս համաձայնություն չկա։

Էմմա Չոբանյան