Ուկրաինայի շրջաններից մեկում հեպատիտ Ա-ի բռնկում է գրանցվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի Վիննիցայի շրջաններից մեկում հեպատիտ Ա-ի բռնկում է, հոսպիտալացվել է 60 մարդ, այդ թվում՝ 14 երեխա։ Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը, գրում է Korrespondent-ը։

«Հեպատիտ Ա-ի հաստատված ախտորոշմամբ 60 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 14 երեխա, ևս 14 հիվանդ գտնվում են հսկողության տակ և սպասում են ախտորոշման հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունից նշել են, որ հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Այժմ Վիննիցայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի (CDCP) մասնագետները ստուգում և ուսումնասիրում են բռնկման բոլոր հնարավոր պատճառները՝ շուկաներից մինչև կենտրոնացված և ապակենտրոնացված ջրամատակարարման կետեր:

Լաբորատոր փորձարկման համար արդեն վերցվել է ջրի 66 նմուշ (հանրային խմելու ջրի աղբյուրներից, մասնավոր հորերից, խմելու ջրի իրացման կետերից կամ բաշխիչ ցանցերից), 53-ն արդեն փորձարկվել է և համապատասխանում է սանիտարական չափանիշներին։

Հիշեցնենք, որ հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութը բաժանվել է Ուկրաինայի բոլոր մարզերին, անվճար պատվաստումների համար նախատեսված դեղամիջոցը ստացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։

Հաղորդվել է նաև, որ վիրուսային հեպատիտ Ա-ի բռնկում է գրանցվել Դնեպրոպետրովսկի շրջանի գյուղերից մեկում։