Թուրք-ադրբեջանական զորավարժություններին F-16-ներով և «Բայրաքթար»-ներով փորձում են «Իսկանդեր» ոչնչացնել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանում մեկնարկած «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023» մարտավարական համատեղ զորավարժությունների ընթացքում, որը նվիրված է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, թուրքական F-16 կործանիչներն ու հարվածային ուղղաթիռները, օգտագործելով Bayraktar TB-2 անօդաչուները, մոդելավորել են պայմանական հակառակորդի «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգերի ոչնչացումը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հակատանկային հրթիռային համակարգերը և Տ-90 տանկերը ոչնչացրել են մարտական ​​զրահատեխնիկա և 1-ին էշելոնում տեղակայված հակառակորդի դիրքերը։ Հրետանային կայանքներն էլ զանգվածային հարձակումներ են իրականացրել հակառակորդի հրամանատարական դիտակետերի, կենդանի ուժի և կրակային զենքերի վրա։

Այսօր զորավարժությունների շրջանակում անցկացվում է «Բարձրաստիճան դիտորդների օրը»։ Նշվում է, որ համատեղ զորավարժություններին հետևում են Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, որոնց միացել են Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի, Ղազախստանի Պաշտպանության նախարարության ռազմական կրթության և գիտության վարչության պետ, գեներալ-մայոր Ժումաբեկ Ահմետովի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարի մարտական ​​պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Կադիրժոն Տուրսունովի գլխավորած պատվիրակությունները, թուրքական պաշտպանական արդյունաբերության մի քանի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Տաջիկստանն ու Ղազախստանը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ պետություններ են։

Էմմա Չոբանյան