Լիբանանը գին կվճարի, եթե «Հըզբոլլահ»-ի հետ պատերազմ սկսվի․ Իսրայելի նախագահ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լիբանանը չի կարող իր անմեղության մասին հայտարարել, եթե Իսրայելը հարձակման ենթարկվի «Հըզբոլլահ»-ի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, գրում է CNN-ը։

«Պետք է պարզ լինի, որ Լիբանանը կվճարի դրա գինը, եթե պատերազմ սկսվի «Հըզբոլլահ»-ի հետ»,- ասել է Հերցոգը։

Նա նշել է, թե «Հըզբոլլահ»-ը կրակի հետ է խաղում։

«Մենք առճակատում չենք փնտրում մեր հյուսիսային սահմանին կամ որևէ մեկի հետ»,- հավելել է Իսրայելի նախագահը։

Մակրոնն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան «մեսիջներ է փոխանցել» այլ խմբերին, որոնք «պոտենցիալ ցանկանում են միանալ հակամարտությանը», որպեսզի զգուշացնի նրանց՝ զերծ մնալ դա անելուց:

Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» խմբավորման և Իսրայելի միջև փոխհրաձգությունների աճ է գրանցվել: Նախօրեին էլ Լիբանանի տեղեկատվության նախարարն ասել էր, որ կառավարությունը «պատերազմ չի ցանկանում» Իսրայելի հետ, սակայն Իսրայելի սպառնալիքները դարձել են մշտական։

Էմմա Չոբանյան