Կարեն Կարապետյանը՝ հերթական պատմության կիզակետում. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը հանրությանը առավել հայտնի է «Շառլոտ» գիշերային ակումբի ծեծկռտուքի հայտնի պատմությունից: Հիմա էլ նա, կարծես, հայտնվել է հերթական պատմության կիզակետում: Մեր ունեցած տեղեկություններով, սույն պաշտոնյան փորձել է ազդեցիկ պաշտոնը օգտագործել անձնական ամբիցիաների համար՝ իր լծակներով միջամտելով ընկերոջ (ում բիզնեսին Կարապետյանը ոչ ֆորմալ փայատեր է) և «Պահուստ» ՊՈԱԿ տնօրենի վիճաբանությանը:

«Փաստի» հավաստի տեղեկություններով, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրամանով ներքին ծառայողական քննություն է նշանակվել Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ ըստ երևույթին վերջինիս նոր Հայաստանի իրողությունները հանրամատչելի բացատրելու նպատակով:

Տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանին: Նա մեզ տեղեկացրեց, որ քննությունն ամփոփման փուլում է, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում:

Հավելենք, որ մեր հավաստի տեղեկություններով, ՊԵԿ– ում նաև ներքին կարգադրություն կա, որ ով իրեն թույլ տա ՊԵԿ ղեկավարի կողմից հրահանգված պարտականություններից շեղվել կամ իրեն իր երազած տղայի տեղը դնել, ապա անկախ նրանից, թե ում ծանոթը կամ բարեկամն է, շամպայնի խցանի նման դուրս կթռչի համակարգից:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: