Ըստ Լավրովի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը «հիմնականում լուծված է»

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հիմնականում լուծված է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսում։

«Հակամարտությունը մեծ մասամբ լուծված է։ Երկու կողմերն էլ համակարծիք են եղել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և դա հիմնական չլուծված խնդիրն էր։ Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունները լիարժեք կարգավորելու համար, առաջին հերթին խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապերի հաստատման համար, ինչպես այդ մասին պայմանավորվել են ՌԴ-ի, Ադրբեջանի ու ՀՀ նախագահների հանդիպումների ժամանակ»,- հայտարարել է Լավրովը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել (շարունակվում են) ներթափանցել սահմանազատման գործընթաց [Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի] նախ և առաջ Եվրամիությունից, և որոշ չափով՝ նաև Միացյալ Նահանգներից»,- հավելել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացում «միջամտելու փորձերը»։