ՄԱԿ-ի ԱԽ-ն հոկտեմբերի 24-ին նիստ կգումարի մերձավորարևելյան կարգավորման հարցով
Քաղաքականություն
21.10.2023 | 14:05ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա նիստը մերձավորարևելյան կարգավորման հարցով նախատեսված է հոկտեմբերի 24-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Երեքշաբթի տեղի կունենան բաց բանավեճեր Մերձավոր Արևելքի վերաբերյալ», – գրել է Պոլյանսկին «X»-ի իր միկրոբլոգում։