ՄԻՊ-ը՝ Սամվել Շահրամանյանի՝ «գանգդ կկոտրեմ» հայտարարության մասին

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ակցիա իրականացնողներից մեկին ասել էր՝ «Կյամ հեսա գանգդ կոտրեմ ըտե»։

Շահրամանյանի խոսույթի, քաղաքացուն ուղղված բռնության կոչի մասով Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը Factor.am-ին հայտնեց. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր իրականացրել է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մշտադիտարկում, իրականացվում են ուսումնասիրություններ: Միևնույն ժամանակ, պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից»,- ասաց Ասլանյանը։

Նշենք, որ Արցախի ներկայացուցչության տարածքից 4 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով։ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժին, հանդիպել ազատությունից զրկված անձանց:

Հավելենք, որ իրավապահ մարմնից չհաջողվեց պարզել՝ ուսումնասիրո՞ւմ են Շահրամանյանի հայտարարությունը, թե՞ ոչ․ ՔԿ խոսնակին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Արփի Հակոբյան