ՀՀ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ

Լուրեր

27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրա ակտիվ գործունեության համար ինչպես նաև՝ ի դեմս դեսպանի Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին՝ առկա իրողությունների համապատկերում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր տպավորություններն է ներկայացրել վերջին օրերին իր կողմից Հայաստանի սահմանային հատվածներ կատարած այցելությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների հետագա ամրապնդման և շարունակական զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության և վերջինիս կարևոր դերակատարության շուրջ:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման ու այս ուղղությամբ արվող հետևողական քայլերի անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռ բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումները: