Կաշառք՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար․ 5 անձի վերաբերյալ մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկաացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դիմաց կաշառք տալու փորձի, կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:

«Մասնավորապես կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի շարք անձինք իրենց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա տարկետումներ ստանալու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության նախկին աշխատակից Կ. Ք.-ի և «Ֆերդիկ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Հ.-ի միջոցով 400 ԱՄՆ դոլարից մինչև 14.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք են տվել «Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲ ընկերության բժիշկ-ֆտիզիատոր Ա. Ա.-ին, «Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ԲԿ-ի նախկին բժիշկ Ա. Ս.-ին, «Էրեբունի» ԲԿ-ի նախկին սրտաբան Պ. Ս.-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի նախկին վարիչ Լ. Ք.-ին:

Վերջինս զբաղեցնելով նաև սիրտ-անոթային հիվանդություններով բժշկական հաստատություն ուղեգրված զորակոչիկների բժշկական հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այսինքն հանդիսանալով պաշտոնատար անձ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից 2 զորակոչիկների վերաբերյալ զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող առողջական վիճակի հետազոտման ակտեր տրամադրելու համար ստացել է ընդհանուրը 1600 ԱՄն դոլարի կաշառք, իսկ վերը նշված մյուս ԲԿ աշխատակիցները հավաստիացրել են կաշառք տվողներին, թե իբր կարող են համապատասխան բժշկական ոլորտի լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց միջոցով ապահովել զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշումներով առողջական վիճակի հետազոտման ակտերի տրամադրումը, սակայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն ուղղված որևէ գործողություն չեն կատարել խաբեությամբ հափշտակելով խոշոր չափերով գումարներ:

Կատարված նախաքննությամբ խոշոր չափերով կաշառք տված և ստացած, ինչպես նաև նույն չափերով խարդախություն կատարած շուրջ 20 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող հիմքերով, որոշումներ են կայացվել հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու և հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում Ղ. Վ.-ի, Թ. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին/, Ա. Ա.-ի նկատմամբ 6 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, Կ. Հ.-ի նկատմամբ 3 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին/:

Վերջիններիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: