ՔԿ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են քննչական կոմիտեի մասնագիտական ներուժի կատարելագործման հնարավորությունները

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարոն Մարագոսին՝ Հայաստանում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ի շահ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդման և այդ համատեքստում՝ դատաիրավական ոլորտի շարունակական բարեփոխումների գործընթացին։

Կարևորվել է վերջին շրջանում ՀՀ քննչական կոմիտեի և եվրոպական իրավապահ կառույցների՝ մասնավորապես «Եվրոջասթի» և «Եվրոպոլի» հետ արդյունավետ հաղորդակցության հաստատման իրողությունը՝ որը նպաստում է հատկապես անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարին։

Դեսպան Մարագոսը նշել է, որ Հայաստանի բարեփոխումների հաջող ընթացքը հիմք է տալիս արդեն իսկ ձեռք բերված փորձի և գործիքակազմի հենքին դատաիրավական ոլորտում համագործակցության նոր նախագծեր իրականացնելու համար։ Դեսպանը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների և առաջարկությունների հենքին, աջակցելու օրենքի գերակայության ապահովմանը և հանցավորության դեմ պայքարում ռեսուրսների զարգացմանը միտված նոր համատեղ ծրագրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի մասնագիտական ներուժի կատարելագործմանը, այդ նպատակով եվրոպական լավագույն փորձի փոխանցմանը, եվրոպական երկրների քննչական մարմինների հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված համագործակցության նոր հնարավորությունները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարոն Մարագոսին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների, իրենց հայրենիքում ԼՂ բնակչության հետագա կեցությունն անհնարին դարձնելուն ուղղված պլանավորված և ամիսների ընթացքում հետևողականորեն իրականացված գործողությունների, ԼՂ բնակչության դեմ կատարված ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանության վերաբերյալ բոլոր այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մեծածավալ նախաքննությամբ։

Նա նշել է, որ այդ ամենն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմամբ, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններով, գերեվարումներով,  դիերի անարգմամբ և այլն։ ՀՀ ՔԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ փաստագրված այդ տվյալները, ցանկության դեպքում, փոխանցելու միջազգային գործընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ: