«Ռուսաստանն ու ՀԱՄԱՍ-ը նման են». Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Լուրեր

22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույն հարթության վրա են դնում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ու Ռուսաստանի իշխանություններին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանն ու ՀԱՄԱՍ-ը նման են։ Ինչպես ասել է [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին՝ դրանց «էությունը նույնն է»։ Երկուսն էլ սպանել և պատանդ են վերցրել անմեղ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ նորածինների և երեխաների: Սա բարբարոսական պայքարի ձև է։ Եվ եթե այս վարակը չկանգնեցվի, այն կարող է տարածվել Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ամերիկյան Հադսոն ինստիտուտում։

Հիշեցնենք, որ Բայդենը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել էր, որ և՛ ՀԱՄԱՍ-ը, և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում են ոչնչացնել հարևան ժողովրդավարական երկիրը, և ԱՄՆ-ը պարտավոր է կանխել դա, քանի որ այն ազատության և ժողովրդավարության փարոս է ամբողջ աշխարհի համար։

«Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ հաղթեն ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչներն ու Պուտինի պես բռնակալները»,- ասել է նա։

ՀԱՄԱՍ-ը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն աշխարհի շատ երկրներում։ Ռուսաստանը, Ուկրաինա ներխուժելուց հետո, ճանաչվել է ահաբեկչության պետական հովանավոր մի շարք եվրոպական երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կողմից։