ԱՄՆ-ը միջուկային փորձարկման համար պայթյուն է իրականացրել

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին Նևադայում ստորգետնյա քիմիական պայթյուն է փորձարկվել՝ «գլոբալ միջուկային սպառնալիքները նվազեցնելու համար»։ Փորձարկումների մասին հաղորդվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կայքում։

«Նևադայի ազգային անվտանգության տեղամասի թիմը ստորգետնյա քիմիական պայթյուն է իրականացրել տեղանքում՝ բարելավելու ԱՄՆ-ի կարողությունը՝ հայտնաբերելու ցածր հզորությամբ միջուկային պայթյուններն ամբողջ աշխարհում»,- ասել է Էներգետիկայի նախարարությունը:

Փորձարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Նևադայի փորձադաշտի 12-րդ տեղանքում գտնվող թունել P-ում: ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ փորձարկումները «նպաստում են նոր տեխնոլոգիաների զարգացմանը՝ հաջակցություն միջուկային զենքի չտարածման ԱՄՆ-ի նպատակների»:


Նման թեստերը կոչվում են ենթակրիտիկական, դրանք արգելված չեն Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրով և պարբերաբար իրականացվում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի կողմից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին էլ ՌԴ Պետդուման ընդունել է օրենք միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացման հետկանչի մասին։