ATACMS հրթիռների սպառնալիքի պատճառով ՌԴ-ն ստիպված կլինի իր ռազմաբազաները տեղափոխել թիկունք. բրիտանական հետախուզություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից ամերիկյան ATACMS մարտավարական հրթիռներով հարվածները Լուգանսկի և Բերդյանսկի օդանավակայաններին կստիպեն ռուսական բանակին իր օպերատիվ բազաները և վերահսկողության կենտրոնները հեռացնել առաջնագծից, կարծում է Բրիտանիայի ռազմական հետախուզությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Չնայած վնասի չափը դեռ հաստատված չէ, հավանական է, որ ոչնչացվել են ինը ռուսական ռազմական ուղղաթիռներ Բերդյանսկում և հինգը՝ Լուգանսկում»,- ասվում է ամփոփագրում:

Հաշվի առնելով ռուսական ռազմական արդյունաբերության ծանրաբեռնվածությունը՝ նման կորուստները դժվար կլինի փոխարինել կարճ և միջնաժամկետ հեռանկարում:

Բրիտանացի վերլուծաբանների կարծիքով՝ Բերդյանսկն օգտագործվել է որպես հարավային ուղղությամբ հիմնական առաջապահ օպերացիոն բազա՝ ապահովելով ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ հարձակողական/պաշտպանական հնարավորություններ։ Ռեակտիվ ինքնաթիռների ծայրահեղ թույլ աջակցության պատճառով պաշտպանվող ռուսական ստորաբաժանումներն այժմ ավելի ու ավելի են ապավինում ուղղաթիռներին:

Օդային բազաներին հարվածները կարող են լրացուցիչ ճնշում գործադրել ռուս օդաչուների և մեխանիկների վրա, որոնք գրեթե անկասկած տառապում են մարտական հյուծվածությունից և սպասարկման խնդիրներից՝ անսպասելիորեն երկարաձգված պատերազմի պատճառով, կարծում են փորձագետները:

«Իրական հավանականություն կա, որ այս հարվածը կստիպի Ռուսաստանին ևս մեկ անգամ իր օպերատիվ բազաները և հրամանատարական կենտրոնները տեղափոխել առաջնագծից ավելի հեռու՝ ավելացնելով մատակարարման շղթաների վրա ճնշումը»,- ասվում է զեկույցում: