Չեխիայի Սենատը բանաձև է ընդունել ԼՂ-ում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Չեխիայի Սենատը հոկտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնում է Չեխիայում Հայաստանի դեսպանատունը։

Հաղորդվում է, որ բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին՝ հարգել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական նորմերը, կոչ է անում Ադրբեջանին՝ թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ տարածաշրջան՝ վերահսկելու տեղի բնակչության նկատմամբ վերաբերմունքը։ Բանաձևով կոչ է արվում նաև բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մշակութային և պատմական հուշարձանները վնասելուց և պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը։

Ընդգծվում է տուժած տարածաշրջանի մարդկանց մարդասիրական օգնության և աջակցության տրամադրման կարևորությունը։ Սենատը կոչ է անում Չեխիայի կառավարությանն իր հնարավորությունների սահմաններում պատրաստ լինել օգնություն ցուցաբերել, հատկապես առավել խոցելի մարդկանց, ինչպիսիք են մայրերը և առանց ուղեկցության երեխաները։

Էմմա Չոբանյան