Ավինյանի «երդման գինը»․ 87 միլիոն դրամի պայմանագիրը կնքվել է քաղաքապետ ընտրվելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Տիգրան Ավինյանի երդմնակալության շքեղ արարողության վրա հարկատուների գրպանից ծախսվել է 87,318,000 ՀՀ դրամ։ Նախորդ քաղաքապետերի երդմնակալության արարողություններից տարբերվող հանդիսությունը կազմակերպվել էր ուրարտական ոճով, մուտքի մոտ Արգիշտի թագավորի շրջանը հիշեցնող սաղավարտով զինվորներ էին, սրահը ձևավորվել էր հատուկ դեկորացիաներով, իսկ երդվելիս Ավինյանը ձեռքը դրել էր Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա, որը, ի դեպ, այդ օրվա համար հատուկ բերվել էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե որքա՞ն գումար է ծախսվել երդմնակալության արարողության կազմակերպման համար։ Քաղաքապետի երդմնակալության արարողության կազմակերպման և իրականացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմվել է գնման հայտ։  Քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Գնման ընթացակարգի կազմակերպման մասին» համար 32 19-Ա որոշմամբ տրվել է համաձայնություն՝ արարողությունը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով։ Ըստ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով` գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է` պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»։ Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնումն արել է 2018-ի հեղափոխությունից մի քանի օր անց հիմնադրված «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ից՝ պայմանագիրը կնքելով ավագանու անդրանիկ նիստից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին։ 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է՝ տվյալ դեպքում մեկ անձից գնումն արդարացված է, քանի որ որևէ ուժ 50+ չէր հավաքել և ըստ այդմ՝ որևէ մեկն օրենքի ուժով քաղաքապետ չէր դարձել։ Ավագանու անդրանիկ նիստին նոր ձևավորված ավագանին քաղաքապետ պիտի ընտրեր իր կազմից, հակառակ դեպքում՝ պիտի անցկացվեին նոր ընտրություններ։ Մինչ ամսի 10-ը ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը չէին բացահայտել՝ ինչ են անելու, «Հանրային ձայնը» հայտարարել էր, որ մասնակցելու է նիստին, իսկ «Ազգային առաջընթացն» ու «Մայր Հայաստանը» հայտարարել էին, որ բոյկոտելու են նիստն ու քվորում չեն ապահովելու։ Հոկտանյանն ասում է՝ պայմանագիրը պիտի կնքվեր քաղաքապետի ընտրությունից, տվյալ դեպքում՝ հոկտեմբերի 10-ից  հետո։

«Կարծես թե մինչև նիստը ստվերային պայմանավորվածություններ արդեն եղել էին «Հանրային ձայնի» հետ, որ կգան նիստին և Ավինյանը կընտրվի քաղաքապետ»,- ասում է Հոկտանյանը:

Ու թեև երդմնակալությանը լրագրողների մուտքը քաղաքապետարան արգելված էր,  Տիգրան Ավինյանը արարողությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Արդյո՞ք պայմանավորվածություն եղել է «Հանրային ձայն»-ի հետ՝ հաշվի առնելով այն, որ ավագանու նիստից առաջ կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանի կինն ազատ էր արձակվել, քանի որ  դատարանը չէր երկարացրել նրա կալանքի ժամկետը, նորընծա քաղաքապետը հերքեց։

«Մենք առհասարակ նմանատիպ առևտուրների մեջ չենք մտել և չենք պատրաստվում մտնել»:

«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը ևս հերքել էր, թե ՔՊ-ի հետ գործարքի են գնացել։

Վերադառնալով քաղաքապետի երդմնակալությանը․ արարողության կազմակերպման և մատուցած ծառայությունների համար  քաղաքապետարանը «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը վճարել է 87,318,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, որը կազմում է 14,553,000 ՀՀ դրամ: Քաղաքապետարանի հետ բազմամիլիոնանոց պայմանագիր կնքած «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը 2022 թվականի մայիսի 3-ին ընկերության ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, իսկ մնացած 19 տոկոսը մայիսի 12-ին անցել է Վազգեն Պողոսյանին։ Մարինե Ստեփանյանն ու Վազգեն Պողոսյանը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ԿԸՀ ընտրողների ռեգիստրի, հաշվառված են նույն հասցեում։ Factor.am-ին հաջողվեց պարզել, որ նրանք ամուսիններ են։ Վազգեն Պողոսյանը, բացի ընկերության 19 տոկոսի բաժնետերը լինելուց, նաև տնօրենն է։ Ըստ գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերի բաժնի՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պետական կառույցներին ծառայություններ է սկսել մատուցել սեփականատերերի փոփոխությունից հետո։ Վազգեն Պողոսյանը նոր մարդ չէ գնումների ոլորտում։ Նա պետական կառույցներին հիմնականում առանց մրցույթի ծառայություններ մատուցող «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից է։ Իսկ Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին Վազգեն Պողոսյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։

Քաղաքապետարանից հայտնում են՝ արարողությունն ունեցել է ներկայացուցչական, մշակութային մաս՝ գեղարվեստական-արարողակարգային նոր տարրերի ներառմամբ:  Իրականացվել են քաղաքապետարանի շենքի և նիստի անցկացման սրահի գեղարվեստական ձևավորման, տեխնիկական միջոցների ապահովման և սպասարկման, գեղարվեստական մասի ապահովման, ստեղծագործական կոլեկտիվների մասնակցության, հանդիսավոր ընդունելության կազմակերպման, դիզայնի և տպագրության, ադմինիստրատիվ-կազմակերպչական և այլ ծառայություններ ու աշխատանքներ: 

«Հատուկ պատվիրված «Էրեբունի-Երևան» պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները, ձեռքբերվող այլ հիմնական միջոցները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսը, նախատեսվում է օգտագործել երդմնակալությունների, Էրեբունի-Երևան տոնակատարության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, այլ թանգարանների, թատրոնների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերում, ցուցահանդեսների, այլ մշակութային միջոցառումների ընթացքում»,- նշված է հարցման պատասխանում:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձեռքբերված դեկորացիաները, ռեկվիզիտները, գորգը, հագուստը, բեմը, պատվանդաններն օգտագործվելու են երդմնալակությունների, մշակութային և արարողակարգային տարատեսակ միջոցառումների ժամանակ:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան