Նախագահ Խաչատուրյանն ու Լիտվայի վարչապետն անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողություններին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում և շնորհակալ եմ Ձեր այցելության համար: Նման այցելությունները մեզ համար այս դժվարին օրերին կարևոր են: Շնորհակալություն նաև այն աջակցության համար, որ ցուցաբերում եք, որը ներառում է և նյութականը, ինչը շատ անհրաժեշտ է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար, և քաղաքական աջակցությունը, որն արտահայտվում է հայտարարություններով, և, իհարկե, նաև՝ բարոյական, մարդկային աջակցությունը, որը մեր կողմից մեծապես գնահատվում է: Միշտ դժվար օրերին բարեկամները օգնության են հասնում կամ ձեռք են մեկնում, հիմա Ձեր օրինակը և Ձեր քայլը հենց այդպիսին է:

Վստահ եմ, նաև որ Ձեր այցելության ժամանակ շատ կոնկրետ քննարկումներ կլինեն, որոնք կնպաստեն մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:

Վարչապետ Շիմոնիտեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել է, որ կարևորում է Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում արդյունավետ համագործակցությունը և վերջինս շարունակական զարգացման հստակ միտում ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական քաղաքական, տնտեսական փոխգործակցության խթանման և առկա համագործակցային ներուժի լիարժեք իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխանական և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Երկուստեք ընդգծվել է Եվրամիության և միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունն ու հետագա զարգացումը:

Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100.000 տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների և լուծումներ գտնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հստակ դիրքորոշումը»,- ասված է հաղորդագրության մեջ: