Արցախցին 92-ամյա հոր հետ մնացել է ԼՂ-ում․ Կարմիր խաչը տեսանյութ է հրապարակել հայաթափված բնակավայրերից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Արցախում փնտրում են բնակիչների, որոնք տարբեր պատճառներով մնացել են իրենց տներում։ Կոմիտեն շուրջ ութ րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որում հանդիպում են սակավաթիվ չտեղահանվածներին, լսում նրանց կարիքները և հումանիտար օգնություն տրամադրում։ Կառույցը հայտնում է, որ քիչ թվով մարդիկ են մնացել իրենց տներում՝ կա՛մ կամավոր, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ:

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը խոսում է հայաթափված Ստեփանակերտի երբեմնի մարդաշատ Վերածննդի հրապարակից։ Կադրում բնակիչներ չեն երևում։ Տեսախցիկը ֆիքսել է լքված քաղաքի ամայացած փողոցները, անտուն մնացած կենդանիներին, Ստեփանակերտում տիրող լռությունը։ Այս նկարահանումներն իրականացվել են մինչ Ադրբեջանի նախագահի Ստեփանակերտ կատարած այցը, քանի որ նախագահի նստավայրի մոտ դեռևսա չկան ադրբեջանական դրոշներ։

Թե քանի հայ է մնացել Արցախում՝ հստակ թվեր չկան․ Factor TV-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի խոսնակ Զառա Ամատունին։

Արցախում մնացածներից մեկն էլ Ահարոն Ղազարյանն է։ Նա Կարմիր Խաչի աշխատակիցներին հայտնել է, որ հաղորդակցության բացակայության պատճառով տեղյակ չի եղել, որ Արցախը բռնի հայաթափվել է։

Ահարոն Ղազարյանը հայտնում է, որ չի կարողանում հարազատների հետ կապ հաստատել։ Տեղեկություններ չունի նրանց գտնվելու վերաբերյալ և չի պատկերացնում, թե առանց նրանց ինչպես է ապրելու հայաթափված Արցախում։ Նա Արցախում է մնացել 92-ամյա հոր հետ։

Թե կոնկրետ որ բնակավայրում են մնացել Ահարոն Ղազարյանն ու հայրը՝ չի պարզաբանվում։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը միայն ասում է, որ քիչ թվով բնակիչները հիմնականում հեռավոր գյուղերում են։

Հայաստան տեղափոխված արցախցիները ևս փորձում են ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկություններ ստանալ Արցախում մնացած իրենց հարազատների մասին։ Նրանցից մեկը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ԼՂ-ում մնացած ազգականները շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ զանգահարում են իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան