Ո՞ւր են շարժվում Հունաստան-Թուրքիա հարաբերություններ և արդյո՞ք սպասվում է նոր սրացում

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Աշխարհում ծավալվող իրադարձությունների ֆոնին Հունաստանի ու Թուրքիայի միջև բանակցություններն ունեն երկու ելք՝ քաղաքական երկխոսություն և վստահության ամրապնդման միջոցներ ռազմական մակարդակով, որոնց արդյունքները սեղանին կդրվեն թուրք-հունական Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստում, որը նախանշված է դեկտեմբերի 7-ին Սալոնիկում, գրում է ekathimerini-ն։

«Եթե նույնիսկ մեզ բաժանող տարաձայնությունները լուծելու այս ջանքերից ոչինչ չի ստացվում, մենք արդեն ապահովել ենք մի քանի ամսվա հանգստություն Էգեյան ծովի երկնքում՝ խնայելով զգալի տնտեսական և ռազմական ռեսուրսներ: Այս շրջանն ուժեղացնում է զբոսաշրջային պոտենցիալը, ինչպես նաև, թվում է, դյուրացնում է համագործակցությունը միգրացիայի հարցում»,- գրում է լրատվականը։

Նշվում է, որ Թուրքիան, տատանվելով իր՝ որպես տարածաշրջանային տերության դերի, Եվրամիության ֆինանսական աջակցության ու Միացյալ Նահանգներից ավելի շատ ռազմական ինքնաթիռների ձեռքբերման անհրաժեշտության միջև, ցույց տվեց, որ պատրաստ է ջանքեր գործադրել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում խաղաղության և համագործակցության համար: Սա դիտարկվում է որպես կառուցողական տարր՝ խաղաղության ժողովրդավարական բևեռի և զինված հակամարտությունների հետ կապված ավտորիտար բևեռի միջև հավասարակշռություն հաստատելու ջանքերում:

Սակայն, հրապարակման համաձայն, Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը պայթեցրել է այս հուսադրող շրջանակը: Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ուղղված ջանքերն ուղղակիորեն դուրս են եկել սահմաններից։ Առևտրային ուղիները և էներգետիկ գործարքները պետք է վերագծվեն, մինչդեռ միգրանտների հոսքերն անխուսափելիորեն նորից աճելու են։

Հունաստանի դեպքում էլ էական է Թուրքիայի դերը, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի թուրք-հունական երկխոսության հեռանկարների վրա։

Ասվում է նաև, որ Թուրքիային հաջողվել է Ուկրաինայի պատերազմում հակամարտող կողմերի միջև չեզոք լինել, որոշիչ դեր խաղալ Կովկասում և թյուրքական երկրներում, և Թուրքիան իրեն բավական հզոր է զգում Հունաստանի հետ բանակցություններ սկսելու համար՝ առանց իր հիմնարար դիրքերից մեկ սանտիմետր հեռանալու։

«Հունա-թուրքական հարաբերությունների մասին խոսակցությունն անխուսափելիորեն դուրս է մղվել միջազգային հանրության առաջնահերթությունների ցանկից։ Արդյո՞ք սա նշանակում է ավելի քիչ ճնշում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող ընկերների և դաշնակիցների կողմից՝ շոշափելի առաջընթացի համար, նույնիսկ ոչ հանգուցալուծման տեսքով, որը, այնուամենայնիվ, կնվազեցնի լարվածության հավանականությունն ապագայում: Ուշադրության կենտրոնում մնալը կարող է ավելի արդյունավետ բանակցությունների բերել, բայց միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք մնալ նույն սեղանի շուրջ»,- գրում է լրատվամիջոցը։

Էմմա Չոբանյան