Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ֆրանկոֆոն երկրների հետ սերտ հարաբերությունները:

«Դուք միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ նաև ձեր ներկայացուցչական պատվիրակության անդամներին, վստահ եմ, որ լավատեղյակ եք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին և շնորհակալ ենք այն աջակցության համար, որը ցուցաբերում են ֆրանկոֆոն երկրները մեզ՝ այս դժվար օրերին»,- ասել է Հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ իրենք ցանկանում են ի ցույց դնել ֆրանկոֆոն երկրների աջակցությունը Հայաստանին և այդ նպատակով պատվիրակության կազմում ընդգրկված են միջազգային կազմակերպության գործընկերները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Զրույցի ընթացում անդրադարձ է կատարվել տարածարջանային ընդհանուր իրողություններին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: