Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել «հնարավորինս շուտ լքել Թուրքիան»

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Թուրքիան՝ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա մահացու հարվածից հետո հաշվեհարդարի մտավախության պատճառով։ Տեղեկությունը AFP-ին հաստատել է հյուպատոսության խոսնակը, փոխանցում է Turkish Minute-ը։

«Թուրքիայում մնացած բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ հեռանան»,- հայտարարել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը։

«Ես կարող եմ հաստատել, որ Ազգային անվտանգության խորհրդի՝ Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև 4-րդ՝ ամենաբարձր մակարդակի»,- լրատվամիջոցին ասել է հյուպատոսության խոսնակը։

Իսրայելն ու պաղեստինցիները միմյանց մեղադրում են Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի համար, որը տարածաշրջանում բողոքի ալիք է բարձրացրել Իսրայելի դեմ։

Նախօրեին հազարավոր մարդիկ միացել էին Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև թուրքական այլ քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցերին՝ դատապարտելու հարձակումը:

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Իսրայելին «կանանց, երեխաներին և անմեղ քաղաքացիներին պատսպարող հիվանդանոցին հարվածելու» համար և կոչ արել աշխարհին՝ դադարեցնել Գազայի ողբերգությունը։

Էմմա Չոբանյան