Ոչ պետական դպրոցների հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Լուրեր

18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ կրթության ոլորտում ներկայում իրականացվում են մի շարք բարեփոխումներ, որոնց առանցքային բաղադրիչն է հանրակրթության նոր չափորոշիչների և առարկայական ծրագրերի փուլային ներդրումը, ինչը ենթադրում է փոփոխություններ մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, նոր դասագրքերի ստեղծում:

«Եթե նախորդ չափորոշիչների հիմքը գիտելիքահեն վերջնարդյունքն էր, ապա այժմ առանցքում է նաև աշակերտների կարողությունների, հմտությունների զարգացումը: Ակնկալում ենք, որ ՀՀ ոչ պետական դպրոցները ևս համաչափորեն առաջնորդվում են նոր չափորոշիչներով, և մեր երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում կրթական գործընթացն իրականացվում է միևնույն մոտեցումներով: Ընդունելի ենք համարում նաև Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից մասնավոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու առաջարկը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Այս համատեքստում փոխնախարարն ընդգծել է, որ նույն սկզբունքով շարունակվում է բոլոր դպրոցներին հավասար պայմաններով դասագրքերի տրամադրման գործընթացը՝ անկախ դպրոցի կազմակերպաիրավական ձևից:

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նոր դասագրքերը դեռևս փորձարկման փուլում են, և հաշվի առնելով ընթացքում ներկայացվող դիտողություններն ու առաջարկները՝ դրանք կլրամշակվեն կամ դուրս կգան գործածությունից:

Այս համատեքստում քննարկվել է առարկայական ծրագրերի բեռնաթափման, ինչպես նաև դասագրքերի հայտագրման գործընթացը լավարկելու, տեխնիկական խնդիրներից հնարավորինս խուսափելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համագործակցությանը: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգը և ԿՏԱԿ-ը հնարավորություն են տալիս ամբողջական տեղեկատվություն ունենալու ՀՀ ուսումնական հաստատությունների մասին: «Դա այն բազան է, որով հնարավոր է հիմնավոր վերլուծություն կատարել: Դպրոցական մակարդակում համակարգն ամբողջությամբ ներդրված է. այս տարվանից այն սկսել է ներդրվել նաև նախադպրոցական կրթական մակարդակի համար: Այն շուտով դառնալու է պարտադիր նաև բուհերի և քոլեջների համար»,-նշել է փոխնախարարը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոչ է արել հետևողական լինել և պատշաճ իրականացնել սովորողների մասին տվյալների մուտքագրումը, որպեսզի աշակերտի տեղափոխումն այլ դպրոց լինի օրինականության սահմաններում, և որևէ երեխա կրթական գործընթացից դուրս չմնա, ինչն անթույլատրելի է:

Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին լիցենզիայով սահմանված տեղերին և ուսումնական հաստատության նոր կանոնադրություններին: Քննարկվել է սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանության, հաշվետվության նոր ձևերը կիրառության մեջ դնելու և ժամկետները չխախտելու կարևորությունը:

Օրինակելի կանոնադրության մասին Արաքսիա Սվաջյանը նշել է. «Մշակվում է դպրոցների օրինակելի կանոնադրությունը, որը շուտով կշրջանառվի և կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Խնդրում ենք հետևողական լինել և ապահովել կանոնադրության համապատասխանությունը ոչ պետական դպրոցներում»:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների՝ ուսումնական գործընթացում ներգրավելու խնդրին:

«Մեր ունեցած տվյալներով շուրջ 21000 դպրոցական է բռնի տեղահանվել: Նրանցից ավելի քան 14000-ն արդեն հաճախում են ՀՀ դպրոցներ: Պետական դպրոցները հրահանգ են ստացել, անկախ լիցենզավորմամբ սահմանված տեղերից, ընդունել երեխային մինչև 35 աշակերտ ունեցող դասարանում, եթե նրա քույրը կամ եղբայրը սովորում են այդ դպրոցում, կամ եթե բնակության հարակից տարածքում ոչ մի այլ դպրոց չունի լիցենզավորված տեղ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հույս հայտնել, որ ոչ պետական դպրոցները ևս կառաջնորդվեն նույն սկզբունքով:

Վերջիններս նշել են, որ արդեն իսկ ընդունել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմաթիվ երեխաների՝ անվճար հիմունքներով կամ մասնակի վճարներով:

Հանդիպման ավարտին թեմաների շրջանակում տեղի է ունեցել հարցուպատասխան, և ձեռք է բերվել պայմանավորվածություն որոշ խնդիրներն առանձին ձևաչափով քննարկելու վերաբերյալ: