Բարեփոխվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշված օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կկարողանան օգտվել նաեւ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է:

Նա տեղեկացրել է նաեւ, որ նշված օրենքի համապատասխան հոդվածում սահմանված է, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, հանրապետության պաշտոնաթող նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից: «Հաշվի առնելով 2018 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքներով վարչապետի լիազորությունների լայն շրջանակը՝ առաջարկում ենք օրենքի 1-ին մասի դրույթը տարածել նաեւ 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերի վրա»,- ասել է փոխնախարարը: Հանձնաժողովն ընդունել է այս բովանդակային առաջարկը: Ընդունված մնացած առաջարկները տեխնիկական բնույթի էին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: