ԱՄՆ-ի կողմից հերթական սխալն է․ Պուտինը՝ Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռների մատակարարման մասին

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ իշխանությունների կողմից Ուկրաինային կասետային զինամթերքով հեռահար ATACMS հրթիռների մատակարարումը, գրում է Meduza-ն։

«Առաջինը՝ այն, իհարկե, վնաս է հասցնում։ Այն ստեղծում է լրացուցիչ սպառնալիք։ Երկրորդ՝ մենք, անշուշտ, կարող ենք հետ մղել այդ հարձակումները։ Պատերազմը պատերազմ է։ Եվ, իհարկե, ես ասացի, որ դրանք վտանգ են ներկայացնում։ Բայց ամենակարևորն այն է, որ այն սկզբունքորեն ի վիճակի չէ փոխել իրավիճակը շփման գծում։ Անհնարին է, սա կարելի է հստակ ասել»,- նշել է Պուտինը Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև ասել է, որ դա հերթական սխալն է ԱՄՆ-ի կողմից։

«Նախ՝ եթե զենք չմատակարարեին, կարող էին հետագայում ասել՝ դե, եթե ամեն ինչ մատակարարեինք, այն ժամանակ իրավիճակը կփոխվեր, անհարկի զոհերի կբերեր, մենք այնքան լավն ենք ու չենք արել։ Բայց նրանք արեցին դա։ Սակայն արդյունք չի լինի։ Ահա թե ինչու է դա սխալ: Եվ վերջապես՝ դրանում լավ բան չկա նաև Ուկրաինայի համար։ Դա պարզապես երկարացնում է հոգեվարքը»,- հայտարարել է Պուտինը։

Էմմա Չոբանյան