Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը Նեթանյահուին «Հիտլեր» է անվանել

Լուրեր

27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
Բոլորը

Թուրքիայի «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներն իր կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Գազայի հիվանդանոցի վրա վերջին հարձակմանը։ Իր ուղերձում Աքշեներն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համեմատել է Ադոլֆ Հիտլերի միջև, փոխանցում է Gercek news-ը։

«Մարդասպան Նեթանյահուի մասին ասելու ոչինչ չի մնացել։ Նա 21-րդ դարի Հիտլերն է։ Նա խայտառակություն է այն ժողովրդի համար, որը Հոլոքոստ է ապրել: Ժամանակները տարբեր են, մտածելակերպը՝ նույնը։ Եվ նա պետք է անհապաղ դատվի»,- ասել է Աքշեները։

Նա նաև զուգահեռներ է անցկացրել հիվանդանոցի վերջին հարձակման և 1938 թվականին նացիստական Գերմանիայում տեղի ունեցած Բյուրեղյա գիշերվա միջև։

Աքշեները խոսել է նման դաժանություններին գլոբալ պատասխան տալու անհրաժեշտության մասին և կոչ արել յուրաքանչյուր ազգին, միջազգային կազմակերպությանը և անհատին, որոնք պնդում են, որ պաշտպանում են քաղաքակիրթ արժեքները, հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել բռնության այս գործողությունների դեմ: Աքշեներն ասել է, որ դա չանելը կհանգեցնի ծանր հետևանքների՝ պատմական զուգահեռ անցկացնելով Հիտլերի գործողությունների հանդարտեցման հետ, որոնք սարսափելի հետևանքներ ունեցան:

Հավելենք, որ նախօրեին հիվանդանոցի ռմբակոծությունը դատապարտել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկրի ԱԳՆ-ն, մի շարք այլ պաշտոնյաներ։ Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները համատեղ հայտարարությամբ դատապարտել էին միջադեպը և դրանում մեղադրել Իսրայելին։

Էմմա Չոբանյան