Շոլցի ինքնաթիռը տարհանվել է Թել Ավիվում հրթիռային հարձակման պատճառով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ինքնաթիռը տարհանվել է Թել Ավիվում հրթիռային հարձակման պատճառով։ Այս մասին հայտնել է Die Welt պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Ռոբին Ալեքսանդերը, որը եղել է Իսրայելում գերմանական պատվիրակության կազմում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, երբ Շոլցի ինքնաթիռն արդեն պատրաստվել է թռչել Կահիրե, Թել Ավիվում օդային հարվածի ազդանշաններ են հնչել։ Ամբողջ պատվիրակությանը խնդրել են շտապ հեռանալ ինքնաթիռից և պառկել գետնին։

Հաղորդվում է, որ Գերմանիայի կանցլերը վազել է մոտակա կոնտեյների մոտ, որտեղից էլ գնացել է օդանավակայանի շենքի անվտանգության սենյակ։ Նա կարողացել է անձամբ տեսնել, թե ինչպես է Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը որսում երկու հրթիռ օդանավակայանի վրայով։ Մի քանի րոպե անց բոլոր ուղևորները վերադարձել են ինքնաթիռ, և այն թռել է Կահիրե:

Շոլցն առաջին եվրոպացի առաջնորդներից է, որն այցելել է Իսրայել ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։

Էմմա Չոբանյան