ԵՄ-ն երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները միջուկային գործարքի խախտումների պատճառով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրամիությունը որոշել է պահպանել Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային համաձայնագրի խախտումների պատճառով, գրում է DW-ն։

Բացի այդ, երկարաձգվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ պատժամիջոցները և զենքի ու հրթիռների վաճառքի արգելքը։

Պատժամիջոցների երկարաձգումը նշանակում է, որ ԵՄ-ն կշարունակի սահմանափակումները Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային և հրթիռային ծրագրերում ներգրավված անձանց և կազմակերպությունների նկատմամբ: ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կապված չէ Թեհրանի կողմից հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակված ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու հետ։

2015 թվականին Իրանը ստորագրել է, այսպես կոչված, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) «վեցյակի խմբի» հետ, որը ներառում էր ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Ծրագիրը նախատեսում էր Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների աստիճանական վերացում՝ նրա միջուկային ծրագրի կրճատման դիմաց, սակայն 2018 թվականին Միացյալ Նահանգները, որի նախագահն այն ժամանակ Դոնալդ Թրամփն էր, հայտարարեց, որ դուրս է գալիս համաձայնագրից և վերսկսում է Իրանի դեմ սահմանափակող միջոցները։

Թեհրանն իր հերթին հրաժարվեց համաձայնագրի կատարումից։