Բաքուն արձագանքել է Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին
Քաղաքականություն
18.10.2023 | 13:25Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Պաշտոնական Բաքվի գնահատմամբ «պաշտոնական Երևանը, շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը և Ադրբեջանին ուղղված մեղադրանքները, վճռական է էլ ավելի խարխլելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։
«Վիրավորական է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես խաղաղ, ժողովրդավարական երկիր, որը հարգում է միջազգային իրավունքը, բայց չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»,- ասվում է հայտարարության մեջ։