Բայդենը վրդովմունք է հայտնել Գազայի հիվանդանոցի պայթյունի կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ խորը վրդովմունք հայտնելով Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, սակայն դրա համար ոչ ոքի չի մեղադրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես վրդովված և խորապես վշտացած եմ Գազայի «Ալ Ահլի» հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից, որը հանգեցրեց սարսափելի մարդկային զոհերի», – ասվում է Բայդենի՝ ԱՄՆ-ից Իսրայել թռչելիս տարածված հայտարարության մեջ:

Բայդենի խոսքով՝ պայթյունի մասին լուրերի հայտնվելուց անմիջապես հետո նա կապ է հաստատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Հորդանանի թագավոր Աբուդուլլահ Երկրորդի հետ։

Բացի այդ, ըստ ԱՄՆ նախագահի, նա հանձնարարել է իր ազգային անվտանգության թիմին «շարունակել տեղեկություններ հավաքել իրականում տեղի ունեցածի մասին»։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանելուն, և մենք սգում ենք այս ողբերգության հետևանքով զոհված կամ վիրավորված հիվանդների, բուժաշխատողների և այլ անմեղ զոհերի համար», – ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է մեղադրում հիվանդանոցին հասցված հարվածների համար, իսրայելական զինվորականներն իրենց հերթին ասում են, որ հիվանդանոցը խոցվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից արձակված անսարք հրթիռով:

Հիվանդանոցի պայթյունից հետո Հորդանանը չեղյալ է հայտարարել Եգիպտոսի նախագահի, Պաղեստինի ինքնավարության ղեկավարի և Հորդանանի թագավորի և Բայդենի մասնակցությամբ  գագաթնաժողովը։