ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների են արժանացել 30 ուսանող և 9 աշակերտ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ոլորտի ներկայացուցիչներ, կրթական պարգևներին արժանացած ուսանողներն ու աշակերտները, հյուրեր:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Թվային աշխարհում ներկայում աղմուկը շատ է, և ես ձեզ ուզում եմ հորդորել, որպեսզի այդ աղմուկից չվախենաք: Ինչպես աստղերով և տիեզերքով զբաղվողները աղմուկը վերածում են թվի, հետո ինֆորմացիայի, այնպես էլ թվային այս աշխարհում այդ ամեն ինչը վերածեք թվի և ինֆորմացիայի և դրանով դրականը բացասականից կարող եք զատել»:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևների հանձնման արարողությունը: Հաղթողներին պարգևները՝ հուշախորհրդանիշը, վկայականը և դրամական պարգևը հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, Կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց պարգև: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված պարգևները շնորհվում են ամեն տարի: Այս տարի ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների արժանացել են Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ։ Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն ուսանողների համար․ «Գլխավոր պարգև», «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգ։ Լավագույն սովորողների համար. «Գլխավոր պարգև», «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգ։