ՌԴ Պետդուման հաստատել է միջուկային փորձարկումների արգելման պայմանագրից հրաժարվելու օրինագիծը

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Պետդուման հոկտեմբերի 17-ին միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է Միջուկային համապարփակ համաձայնագրի (CTBT) վավերացումը չեղարկելու մասին օրինագիծը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, մեկնաբանելով միջազգային այս համաձայնագրի վավերացումը հետ կանչելու որոշումը, Telegram-ում նշել է, որ 23 տարի անց այս պայմանագիրը չի վավերացվել Միացյալ Նահանգների կողմից, և Վաշինգտոնին մեղադրել է «երկակի ստանդարտների» մեջ։ Վոլոդինի խոսքով՝ պայմանագրից դուրս գալու որոշումը կայացվում է Ռուսաստանի շահերից ելնելով և հանուն «գլոբալ ռազմավարական հավասարության» պահպանման։

Ավելի վաղ Վյաչեսլավ Վոլոդինը, մեկնաբանելով Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու գործընթացը, հիշատակել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կատարել է միջմայրցամաքային թևավոր հրթիռի «վերջին հաջող փորձարկումը»։

«Աշխարհում իրավիճակը փոխվել է, Վաշինգտոնը և Բրյուսելը պատերազմ են սկսել մեր երկրի դեմ։ Այսօրվա մարտահրավերները նոր լուծումներ են պահանջում»,- ասել է Դումայի նախագահը։

Պուտինը հոկտեմբերի 5-ին առաջարկել է հրաժարվել համաձայնագրից՝ պատճառաբանելով Վաշինգտոնի կողմից դրա վավերացման բացակայությունը:

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագիրն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1996 թվականին։ Ռուսաստանը վավերացրել է փաստաթուղթը, ԱՄՆ-ն ու Չինաստանը՝ ոչ։