ԵՄ-ում դժգոհում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից իր լիազորությունների չարաշահումից. Politico

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Եվրոպացի դիվանագետները, օրենսդիրները և Եվրահանձնաժողովի (ԵՀ) աշխատակիցները դժգոհ են, որ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն աստիճանաբար դուրս է գալիս իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ հաշվի չնստելով ԵՄ անդամ երկրների կարծիքների հետ։ Politico-ն նման եզրակացության է եկել բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազրույցների հիման վրա։

Պարբերականը գրում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «փայլուն համբավ է պահպանում արտասահմանում», սակայն Եվրամիությունում աճում են տարաձայնությունները՝ կապված նրա կայացրած որոշումների հետ։ Politico-ն որպես ֆոն դեր Լեյենի կողմից իշխանության չարաշահման օրինակ նշել է նրա վերջին այցը Իսրայել:

Ըստ հրապարակման՝ որոշ եվրոպացի դիվանագետներ դժգոհություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը համերաշխություն է ցուցաբերել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումների զոհերին, սակայն «չի փոխանցել Իսրայելին Գազայում միջազգային իրավունքը հարգելու իրենց կոչերը»։

ԵՄ մի դիվանագետ անանուն մնալու պայմանով Politico-ին ասել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ի տարբերություն իր նախորդի՝ ԵՀ նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, հազվադեպ է խորհրդակցում եվրոպացի հանձնակատարների հետ:

Ըստ Politico-ի՝ ԵՄ անդամ երկրների դժգոհությունը կարող է սպառնալ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ 2024 թվականի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից հետո երկրորդ ժամկետում վերընտրվելու հնարավորություններին։ Ինքը՝ ֆոն դեր Լեյենը, դեռ չի հայտարարել կրկին առաջադրվելու իր ցանկության մասին, սակայն Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդները, որին նա պատկանում է, հայտարարել են, որ պաշտպանելու են ընտրություններում ներկայիս ղեկավարի թեկնածությունը։

Հոկտեմբերի սկզբին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նույնպես մեղադրել էր Ուրսուլա ֆոն դեր Լեյենին իր լիազորությունները գերազանցելու մեջ։ Որպես օրինակ՝ Spiegel-ին տված հարցազրույցում նա բերել է ԵՀ-ի և Թունիսի միջև այս տարվա հուլիսին կնքված միգրացիոն համաձայնագիրը։

Միշելը պնդում էր, որ ֆոն դեր Լեյենն այն ստորագրել է Նիդերլանդների և Իտալիայի վարչապետների հետ համատեղ, մինչդեռ ԵՄ խորհուրդը «մնացել է մի կողմում»: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Շառլ Միշելի հայտարարությունը մասամբ կեղծ է անվանել և նշել, որ ԵՀ-ն բազմիցս տեղեկացրել է անդամ երկրների դեսպաններին կարևոր կետերի և բանակցությունների առաջընթացի մասին։