Թուրքիայի ԱԳ նախարարը ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ քննարկել է գերիների ազատ արձակման հարցը

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանյեն նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում պահվող քաղաքացիական պատանդների ազատ արձակման հարցը, գրում է Al Monitor-ը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են «Պաղեստինում վերջին զարգացումներն ու քաղաքացիական անձանց ազատ արձակումը», որոնք պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում։

Այս հեռախոսազրույցը թուրք բարձրաստիճան պաշտոնյայի և պաղեստինյան զինյալ խմբավորման առաջին հրապարակային հանրային շփումն է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակումից հետո:

Ենթադրվում է, որ խմբավորումը Գազայում պահում է առնվազն 199 մարդու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ անցյալ շաբաթ հայտարարել էր, որ իր կառավարությունն ինտենսիվ աշխատում է բոլոր կողմերի հետ՝ պատանդներին ազատ արձակելու համար։

Էմմա Չոբանյան