Իրանի ԱԳ նախարարը հնարավոր է համարել առաջիկա ժամերին Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Դիմադրության առաջնորդները» թույլ չեն տա Իսրայելին որևէ քայլ ձեռնարկել Գազայի հատվածում, առաջիկա ժամերին նախատեսվում է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA-ն։

«Ցանկացած հնարավորություն ընդունելի է»,- ասել է նա՝ պատասխանելով Իրանի՝ հակամարտության մեջ ներքաշվելու հնարավորության մասին հարցին: Աբդոլլահիանի խոսքով՝ «Հըզբոլլահի» առջև նույնպես դրված են «բոլոր հնարավոր տարբերակները և սցենարները»:

Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Իսրայելը «թիրախավորել է տարածաշրջանի ամբողջ անվտանգությունը»։ Նա ընդգծել է, որ եթե «Իրանը չպաշտպանի Գազայի հատվածը, ապա հետո ստիպված է լինելու ապահովել իր քաղաքների անվտանգությունը»։ Աբդոլլահիանը կարծիք է հայտնել, որ եթե այժմ քայլեր չձեռնարկվեն, ապա վաղը «ստիպված կլինեն կռվել Բեյրութում սիոնիստական ուժերի դեմ»։

Դիվանագետը նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին թուլության մեջ՝ նշելով, թե նա երկարացրել է հակամարտությունը։

Հոկտեմբերի 16-ին Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Էբրահիմ Ազիզին ասել էր, որ Իսրայելի կողմից Գազայի հատված ներխուժելու դեպքում երկրի դեմ կարող են հայտնվել «նոր ռազմական ճակատներ»: