Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվի շինծու մեղադրանքները

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Բաքվում ընթացող հերթական անօրինական դատական նիստի ժամանակ Արցախից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն վերագրվող շինծու հանցագործությունների մեղադրանքները։ Դատական նիստն Ադրբեջանը, որի դատական համակարգն աշխարհում վատագույններից է, կրկին վերածել է շոուի՝ խախտելով մարդասիրական իրավունքի նորմները Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ։

«Ես մարտերին չեմ մասնակցել, այնտեղ ապրող բոլոր ադրբեջանցիներին ճանաչում էի, նրանք ինձ շատ մոտ էին»,- ասել է Խաչատրյանը։

Վագիֆ Խաչատրյանի նախորդ շինծու դատական նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 13-ին։

Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում։ Այնուհետև Բաքուն նրան շինծու մեղադրանքներ էր առաջադրել «զանգվածային սպանությունների» համար։

Էմմա Չոբանյան