ԱՄՆ-ն Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեպքում բանակն օգտագործելու մասին օրինագիծ կմշակի

Լուրեր

15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կմշակի օրինագիծ, որը թույլ կտա օգտագործել ԱՄՆ ռազմական ուժերը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի սրման դեպքում, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը։

Նա, միաժամանակ, հույս է հայտնել, որ օրենքն ուժի մեջ մտնելու անհրաժեշտություն չի լինի։

«Հուսով եմ, որ երբեք ստիպված չեմ լինի ստորագրել այս օրինագիծը: Բայց մենք Մերձավոր Արևելքում իրավիճակ ունենք, որն օրեցօր վատանում է»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Մայքլ Մաքքոլը։

Նա նշել է, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում կարող է ընդլայնվել, եթե Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ցամաքային գործողություն սկսեն Գազայի հատվածում։ Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն ու Իրանն արդեն սպառնացել են այս դեպքում երկրորդ ճակատ բացել, ընդգծել է Մաքքոլը։

Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ օրենքի նախագծում, ամենայն հավանականությամբ, Իրանը չի նշվի որպես հակամարտության կողմ։ Այն, հավանաբար, կներառի ՀԱՄԱՍ-ը, «Հըզբոլլահ»-ը, ինչպես նաև «Իրանի կողմից աջակցվող շիա աշխարհազորայինները»: Միաժամանակ, Մայքլ Մաքքոլն ընդգծել է, որ եթե իրանական բանակն անմիջական մասնակցություն ունենա հակամարտությանը, ապա նախագծում մի ամբողջ պետություն կավելանա։

Միաժամանակ, Մայքլ Մաքքոլը նշել է, որ ցանկացած նման օրինագիծ պետք է ստանա ամերիկյան հանրության աջակցությունը։

«Ես հիմա նախագիծ եմ պատրաստում, եթե դրա կարիքը լինի։ Բայց, որ ամենակարևորն է, այն պետք է ստանա ամերիկյան ժողովրդի աջակցությունը»,- հավելել է նա։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը շարունակվում է հոկտեմբերի 7-ից։ Միաժամանակ, լիբանանյան «Հըզբոլլահ»-ը հարվածներ է հասցնում նաև հյուսիսային Իսրայելին։ Թել Ավիվը հաղորդել է ավելի քան 1300 զոհվածների և հարյուրավոր պատանդների մասին, որոնք տարվել են Գազայի հատված: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ գնդակոծությունից զոհվել է 2,8 հազար մարդ։

Իրանի խորհրդարանը սպառնացել է միջամտել հակամարտությանը, եթե Իսրայելը ցամաքային հարձակում սկսի Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն, իր հերթին, զգուշացրել է Թեհրանին հակամարտությանը մասնակցելուց զերծ մնալու մասին։