ԱԺ-ն հակաալերգիկ ու հրակայուն ուղեգորգ գնելու համար ՀՀ պետական բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ-ն դեռ մայիս ամսին ուղեգորգ գնելու համար ՀՀ պետական բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնել է ընդհանուր 600 հատ ուղեգորգ՝ յուրաքանչյուրը 8500 դրամ արժողությամբ:

Ուղեգորգերի տեխնիկական նկարագրում էլ նշված է, որ դրանք պետք է պատրաստված լինեն որսի թելից ու պոլիպրոպիլենից, լինեն հակաալերգիկ ու հրակայուն: Իսկ արդեն վերջնական նախշերը պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ: Մինչ այդ, հետաքրքիր է՝ ի՞նչ են եղել ԱԺ-ի հին ուղեգորգերը, որ հիմա նորերը ձեռք բերելու կարիք է առաջացել:

Հատկանշական է փաստը, որ այս փաստաթղթերը ստորագրել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, այլ ֆինանսական փաստաթղթերի պատասխանատվությունը դրվել է նրա առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի վրա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: